Նայեցի նաև երկրորդ սերիան (այո՛, ես նայում եմ սերիալներ, և ԲԱՑԱՌԱՊԵՍ հայկական արտադրության): Պարզվում է` այս սերիալի ստեղծողները փորձել են շատ կարևոր և նուրբ հարց բարձրաձայնել, որն է՝ սելեկտիվ աբորտը:
Մի քանի տարի առաջ սարսափեցնող վիճակագրություն հրապարակվեց. սեռով պայմանավորված աբորտների թվով Հայաստանը զիջում է միայն Չինաստանին ու Ադրբեջանին: Սա մեր երկրին շուտով կկանգնեցնի լուրջ խնդիրների առաջ:
Մի փոքր սփոյլեր անեմ. սերիալում դեպքերն այնպես են զարգանում, որ փլատակների տակ են հայտնվում երեք երեխա՝ 1 տղա և երկու աղջիկ, և երբ փրկարարները հարցնում են մորը, թե երեխաներից ում փրկեն, նա ընտրում է ՏՂԱՅԻՆ: Հեռուստադիտողն անմիջապես զայրույթ կապրի այս տեսարանից: Բայց եթե խորանանք, կտեսնենք, որ փորձ է արվել տողատակային արծարծել հայերի մեջ տղա երեխաներին գերարժևորելու երևույթը: Ինչպե՞ս կարող են մորը հարցնել՝ որ երեխային փրկել, ու նա կարողանա ընտրություն անել: Նույն ձևով էլ շատ ու շատ ապագա մայրիկներ հեշտությամբ գնում ու հրաժարվում են իրենց աղջիկ երեխաներից, զրկում նրանց կյանքից:
Շնորհակալ եմ այսչափ կարևոր խնդիրներին անդրադառնալու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ մեր հասարակությանը ավելի շատ դաստիարակում են սերիալները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/252967988458970?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել