Քաղաքապետարանի կողմից էլեկտրամեքենաներին պարկինգի արտոնություն տալը հերթական անգամ ցույց է տալիս պետական համակարգի կատարյալ անարդյունավետ աշխատանքի մասին: Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ չի տարբերում էականը, առաջնայինը երկրորդականից, չունի հարցերի նկատմամբ օպերատիվության, իրականության զգացողություն: Նման վիճակ է նաև Կառավարությունում, խորհրդարանում, երբ նայում ես քննարկվող հարցերի բովանդակությունը, հիմնավորումները: Հարցերը նախաձեռնվում են, քննարկվում են իրականությունից կտրված, լոկալ տեսանկյունից` առանց հաշվի առնելու համակարգում առկա ամբողջական խնդիրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: