Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Մի բառ, որ հետզհետե կարծես թե պակասում է մեր բառապաշարից, բայց այնքան կարևոր և անհրաժեշտ է հենց մեզ համար: Շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն` մեզ կյանք պարգևելու և նախախնամելու համար, մեր ծնողներին, ընկերներին և իրար, որպեսզի իբրև շնորհ տրված այս կյանքն ապրենք իմաստավորված և բարին գործելով: Թող Տիրոջ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` գոհություն հայտնենք Նրան ամեն ինչի համար, գուցե վաղն ուշ լինի:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigransrk/posts/10154983310947853?notif_t=close_friend_activity¬if_id=1484117630663735
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



