Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 300.000 եվրո կանխիկ գումար։
 Ներկա դրությամբ Քարդաշյանին կողոպտելու գործով կալանքի տակ է գտնվում 17 կասկածյալ։ Գումարը հաջողվել է հայտնաբերվել «խուզարկությունների ալիքի» շնորհիվ, որոնք անցկացվել են հունվարի 9-ին։
 Դրա հետ մեկտեղ չեն հայտնաբերվել Քարդաշյանից գողացված թանկարժեք զարդերը, որոնք գնահատվում են մոտ 8.5 միլիոն դոլար։
 Պարբերականը ենթադրում է, որ հայտնաբերված կանխիկ գումարը կարող է ստացված լինել կողոպուտի մի մասի վաճառքից։ Քիմ Քարդաշյանին ոստիկանի զգեստով տղամարդիկ Փարիզում թալանել էին 2016 թվականի հոկտեմբերի 3-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել