«Մենք ամվողջությամբ արգելում ենք հագուստի այս տեսակի ներկրումը, արտադրությունը և տարածումը թագավորության բոլոր քաղաքներում»,-ասել է Մարոկկոյի ՆԳ նախարարության ներկայացուցիչը։
 Ենթադրվում է, որ տվյալ սահմանափակումը ձեռնարկվել է անվտանգությունից ելնելով, քանի որ մարմինը և դեմքը ծածկող հագուստի այս տեսակը բազմիցս օգտագործվել է հանցագործների կողմից։
 Գործակալության փոխանցմամբ՝ նախարարությունը պաշտոնապես դեռևս չի հրապարակել փաստաթղթի տեքստը և հայտարարություն չի տարածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել