Ստեփանակերտի թիմը հրավիրված է ՈՒՀԱ փառատոնին. Բաքվում մտահոգ ենYerkir.am-ը գրում է.
 Ուրախների և հնարամիտների ակումբի «Աղուհացով» թիմը` Ստեփանակերտից, ՈւՀԱ` Սոչիում հունվարի 10-23-ը անցկացվելիք 28-րդ միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել անձամբ ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովից:
 Բնականաբար, Բաքուն այդ նորությունն անհանգստությամբ է ընդունել: «Ադրբեջանի նկատմամբ հերթական սադրանքն է կատարվել: Միլիոնավոր մարդկանց համար սիրելի դարձած ՈՒՀԱ-ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»,- գրել է ադրբեջանական vesti.az կայքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել