Ժողովուրդ, աչքիս մեզ նոր արհավիրք ա սպասում, որովհետև Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, երեկ հրապարակել է «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» վերջնական նախագիծը:
Ըստ մեր հիանալի վարչապետի ամենասիրելի ու էլի հիանալի նախարարության՝ այս ծրագրերի իրականությունը պարզապես հեքիաթային արդյունքներ կապահովի։ Այսպես, հայտարարվել է, որ 12 տարի անց բոլորս ապրելու ենք «դրախտային» Հայաստանում, այն է՝ 13.6% աղքատություն՝ ներկայիս 35%-ի փոխարեն, 1 շնչին բաժին ընկնող 10,064 դոլար համախառն ներքին արդյունք՝ 2012-ի 3425 դոլարի փոխարեն եւ այլն։ Առաջին հայացքից շատ ոգեւորիչ է, սակայն չմոռանանք, որ ՀՀ կառավարությունն արդեն սովորություն է դարձրել մի քանի տարին մեկ անգամ նման ոգեւորիչ կանխատեսումներ անել առաջիկա տասնամյակի համար։
Առաջին տպավորությունը, որ ունեցա, երբ կարդացի այս թվերը, կարելի է արտահայտել «Վարչապետն աչքիս էլի գինու դեգուստացիայի է գնացել ու հետո կազմել է այս ծրագիրը իր նախարարների հետ՝ իհարկե, Նարեկացին ևս մեկ անգամ կարդալուց հետո», բայց հետո հասկացա, որ ռեալ բան ա ասում, բայց դրախտայինից շատ հեռու։
Բացատրեմ. եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա 12 տարի անց Հայաստանում կմնա հարուստների ինչ-որ թիվ և նրանց համար ճորտություն անող 13.6 տոկոս, որոնք կստանան օրական 2 դոլար, իսկ նրանց շահագործողները՝ 2000 դոլար... Իզուր չեն ասում, որ լինում է սուտ, մեծ սուտ և ստատիստիկա, իսկ մեր կառավարության մասով գոնե ես մի բան եմ սովորել. քանի դեռ Տիգրան Սարգսյանն է վարչապետ, ու նրա բանկիր-նախարարներն են զբաղվում տնտեսական քաղաքականությամբ, պարզապես անհնար է, որ հասարակ ժողովրդի համար լինեն դրախտային պայմաններ էլ չէ՝ գոնե ոչ դժոխային պայմաններ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/275471859253252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել