Տեղի է ունենում միջադեպ, մի քանի հոգի իրար վիրավորում են, ոմն x-ը, որը տվյալ դեպքում մի խմբի ղեկավարներից է, ակտիվ է ավելի, քան մնացածը, ու նկատելի, քանի որ ղեկավար է: Վերջացնում են, գնում տարբեր ուղղություններով:  

Ինչպես անել, որ թեման «տաք մնա»: Անընդհատ անդրադառնում ես թեմային՝ գրելով, թե «Կհարուցվի՞ քրեական գործ x-ի վերաբերյալ», «Դեռևս հայտնի չէ՝ կհարուցվի՞ արդյոք քրեական գործ, թե՞ ոչ x-ի վերաբերյալ», «Քրեական գործը չի հարուցվի», «x-ը չի կրի քրեական պատասխանատվություն»: Նույն հավանականությամբ կարելի է գրել՝ «x-ին չեն գնդակահարի». ճիշտ ա, չեն գնդակահարի, պատճառ չկա ոչ քրեական գործի, ոչ գնդակահարության, բայց ընթերցողի աչքերում x-ը դառնում է ինքնին մեղավոր, ում անունը ուղիղ կերպով կապված է քրեական պատիժի հետ, սակայն քրեական պատիժ/գնդակահարություն տեղի չի ունենում: Սակայն x-ի վարկանիշը զգալիորեն նվազում է:

Ընթերցողը ոչ էլ հասկանում է, որ դարձավ լրատվականների կողմից ուղեղ-լվայի թիրախ: Всем спасибо, все свободны!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել