Картинки по запросу ինչպես անվանել այս սերըՀիշում եք, չէ՞, որ ասում էի՝ Հայաստանը Հնդկաստան են որոշել դարձնել: Այդ ժամանակ դեռ 2 հնդկական սերիալ էր մեր եթերում: Իսկ հիմա չկա մի հայկական հեռուստաալիք, որ հնդկական սերիալ չցուցադրի:
Ամանորին, երբ ամբողջ աշխարհի թվ-ները ցուցադրում են Ամանորի ֆիլմեր, մուլտֆիլմեր, հետաքրիր տոնական հաղորդումներ, մերոնք մեզ համար տոն էին կազմակերպել՝ առավոտից երեկո ցուցադրեցին հնդկական սերիալներ ու ֆիլմեր: Որ ալիքը միացնում ես, Ռամը ողջունում է քեզ: Լավ, եկեք ընդունենք, որ կա հասարակության մի մաս, որը նայում է դա, բայց դա չի նշանակում, որ մյուսներին էլ պետք է պարտադրեք:
Արդեն սպասում եմ, որ այս ամառ խանութներում սկսելու են սարի ու հինա վաճառել, որ դա էլ հագնենք, հետո կսկսեն կովին սուրբ կենդանի համարել ու արգելել կովի միս ուտել:
Երևի ընտրություններից առաջ մարդկանց ուղեղները լվալու ինչ-որ ծրագիր են փորձարկում Հայաստանում, ու մենք էլ փորձաճագարներն ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել