168.am-ը գրում է.
Եվրոպայում ուժեղ սառնամանիքին զոհ է գնացել արդեն նվազագույնը 40 մարդ։ Զոհերի մեծ մաը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ ցրտահարությունից մահացել է 30 մարդ։
Չեխիայում զոհերի թիվը 3-ից հասել է 6-ի։ 2 մարդ մահացել է Բելառուսում, ևս 2-ը՝ Իտալիայում։
Զոհերի մեծ մասը հիմնականում անօթևաններ են։
Օդի ցածր ջերմաստիճանի հետևանքով եվրոպական բազմաթիվ քաղաքներում տրանսպորտային կոլապս է առաջացել։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/01/10/738525.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



