ԱՄՆ Կոնգրես կներկայացվի օրենքի նախագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ «համապարփակ» պատժամիջոցների սահմանում՝ 2016-ի ընտրություններին վրա ազդելու նրա փորձերի համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համապատասխան նախաձեռնությամբ հանդես են եկել հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ու դեմոկրատ սենատորներ Բեն Կարդինն ու Ռոբերտ Մենենդեսը։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ, այդ թվում Անվտանգության դաշնային ծառայության, և վտարել 35 ռուս դիվանագետի ու նրանց ընտանիքի անդամներին։ Նույն օրը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել են համատեղ զեկույց, որում ռուսական իշխանություններին մեղադրել են կիբերհարձակումներին մասնակից լինելու մեջ՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու նպատակով։



