Operativ.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է այն ինֆորմացիան, որը ներկայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզության զեկույցում, այն է՝ ռուս հաքերների միջամտությունը ԱՄՆ-ի նախագահի ընտրության գործընթացում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինձ թվում է, «ռուս հաքերները», եթե ինչ որ բան կոտրել են Ամերիկայում, ապա միայն երկու բան՝ Օբամայի ուղեղը, և իհարկե «ռուս հաքերների մասին» զեկույցը»,- գրել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Կրեմլում հիասթափված են ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցից, որով Վլադիմիր Պուտինին ևս մասնակից են համարում կիբերհարձակումներին:



