Ասադ. Դամասկոսում շուրջ 5 միլիոն մարդ խմելու ջուր չունիAysor.am-ը գրում է.
 Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամներն արդեն երրորդ շաբաթն է Դամասկոսի բնակիչներին պահում են առանց խմելու ջրի, հայտնում է Gazeta.ru-ն։
 «Այժմ ահաբեկիչները գրավել են խմելու ջրի գլխավոր աղբյուրը, որից Դամասկոսը ջուր է ստանում։ Այսպիսով՝ Դամասկոսի շուրջ 5 միլիոն բնակիչներ արդեն երրորդ շաբաթն է մնացել են առանց խմելու ջրի։ Սիրիական բանակի խնդիրն է ազատագրել այդ տարածքները»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել