Բելառուսը 80 երկրների համար անվիզա ռեժիմ է սահմանելYerkir.am-ը գրում է.
 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրաման «Օտարերկրյա քաղաքացիների մուտքի ու ելքի անվիզա կարգ սահմանելու մասին» , հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
 Այդ փաստաթուղթը առավելագույնը 5 օրով Բելառուս ժամանող 80 երկրների քաղաքացիների համար անվիզա մուտքի ռեժիմ է սահմանում։ Ռեժիմը տարածվում է եվրոպական 39 երկրների, նաեւ Բրազիլիայի, Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի վրա։ Հիմնականում այս ռեժիմը վերաբերում է Բելառուսի ռազմավարական գործընկերներին ու այն երկրներին, որոնք Բելառուսի քաղաքացիների համար միակողմանի կարգով անվիզա ռեժիմ էին սահմանել։  Փաստաթուղթն ուղղված է գործարարների, զբոսաշրջիկների, անհատների վրա, որոնք քաղաքացիական անձնագրեր ունեն ու չ ի տարածվելու պաշտոնական ուղեւորություններ իրականացնող օտարերկրացիների վրա ՝ նրանց դիվանագիտական, ծառայողական, հատուկ անձնագրերը հաշվի չեն առնվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել