Turkey-Election_Horo-1-e1446314769192Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի Սաքարիա նահանգում քաղաքացիները ծեծի են ենթարկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) երիտասարդական թևի ներկայացուցիչներին. հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքական Sözcü թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԺՀԿ-ական 3 երիտասարդ մուտք են գործել Սաքարիայի ամենամեծ առևտրի կենտրոն և տարբեր կարգախոսներ վանկարկել: Նրանց ձեռքին եղել են պաստառներ՝ «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա», «Անկարա, Ստամբուլ, Անթեփ, Իզմիր, Ռեինա» և «ԺՀԿ Սաքարիայի երիտասարդական թև» գրությամբ:

Երիտասարդների գործողությունները դժգոհություն են առաջացրել ներկաների շրջանում: Որոշ քաղաքացիներ հարձակվել են նրանց վրա և ծեծի ենթարկել: Միջադեպին միջամտել են տեղի անվտանգության աշխատակիցները, որոնք այնուհետև 3 երիտասարդներին հանձնել են ոստիկանությանը: Դեպքի առթիվ հետաքննություն  է սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել