Անձնական աճի գործիքներ Ալան ՖոքսիցNewmag.am-ը գրում է.

Հաջողակ գործարար և գրող Ալան Ֆոքսը կարծում է, որ այպիսի գործիքներ գոյություն ունեն նաև մարդկանց անհատական աճի ու ինքնազարգացման համար: Նա ինքը փնտրել է դրանք ողջ կյանքի ընթացքում և ամփոփել «Ինքնազարգացման գործիքներ» գրքում: Այն ﬕ քանի կարևոր կետերը, որոնք կներկայացնենք այս հոդվածում ընդաﬔնը ﬕ մասն են անձնական աճի մասին այն հետաքրքիր խորհուրդների, որոնք տալիս է հեղինակը: Ալան Ֆոքսն իմաստուն ծերունու պես անկեղծորեն, առանց ավելորդ գունազարդուﬓերի կիսվում է իր փորձով ընթերցողի հետ:

ԳՈՐԾԻՔ №1. ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՆԵՏԵՔ ԱՂԲԱՄԱՆԸ

Մանկության ու պատանեկության տարիներ ﬔնք չափազանց շատ խորհուրդներ ենք լսում այն մասին, թե ինչ է ՊԵՏՔ անել՝ բարձրագույն կրթություն ստանալ, այսինչ տարիքում ամուսնանալ, ունենալ այսինչ թվով երեխա, գտնել հաստատուն աշխատանք և այլն: Այս աﬔնն արդյունքում կարծրատիպեր են դառնում ﬔզ համար, որոնցից պետք է անհապաղ ազատվել՝ նետել աղբամանը: Ալան Ֆոքսը գրում է. «Որքան ուզում է ամուր լինեն ձեր համոզմունքները, վարվեք այնպես, ինչպես խորհուրդ է տալիս ձեզ բանականությունը տվյալ պահին: Մոռացեք «ճշմարտությունների» մասին, որոնք օգտակար էին ձեզ համար երեկ, կամ գուցե պետք կգան վաղը: Վարվեք այնպես, ինչպես ճիշտ է գտնում ձեր և ﬕﬕայն ձեր ﬕտքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել