www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Ձմեռային վերջին օրն էր: Քամի ընդհանրապես չկար, և մեծ ձյան փաթիլները անշտապ պտտվում էին ու հրաշալի պար պարելով իջնում ցած:
Երկու փաթիլ իրար հետ էին իջնում և ակամայից սկսեցին զրուցել: Առաջին փաթիլն ուրախ ասաց.
— Ինչ լավ է թռչել, վայելել այս չքնաղ պահերը:
— Մենք ոչ թե թռչում ենք, այլ ուղղակի ընկնում, — տխուր պատասխանեց երկրորդը:
— Շուտով մենք վայրէջք կկատարենք և իրար միանալով մի սպիտակ և փափուկ ծածկոց կդառնանք:
— Ոչ, ոչ, մենք ընկնում ենք դեպի մեր մահը, երկրի վրա մեզ ուղղակի կտրորեն ու ոչ էլ կնկատեն:
— Մենք գարնանը կհալչենք և առվակներով կհոսենք դեպի ծովը: Այնտեղ էլ մենք կապրենք հավերժ, — ասաց առաջինը:
— Մենք կհալչենք և հավերժ կվերանանք, — հակաճառեց մյուսը:
Վերջապես նրանք հոգնեցին վիճելուց, և բաց թողելով մյուսի ձեռքերը՝ նրանցից ամեն մեկը թռավ իր ճակատագրին ընդառաջ: Այն ճակատագրին, որն ընտրել էր ինքը:
Մայքլ Պարկես «Քանդակագործը» 2003