Ոչ, ամենևին, Էյնշտեյնը «ամպերում ճախրող» հրեշտակ չի եղել և ոչ էլ «անսեռ » մի ինչ-որ արարած.... ինչպես շատերին էր թվում մինչև 1987թ.: Բոլոր ժամանակներում էլ նրա սեռական կյանքը չափազանց ակտիվ է եղել, և առանց այդ բաղկացուցիչ մասի իմացության` հանճարի կենսագրությունը թերի կլիներ: Լիբիդոյի էներգիան իրեն զգալ տվեց սեռական հասունության շրջանում, այսինքն` 15-16 տարեկանում, իսկ արդեն 17-18 տարեկանում նրա մոտ նկատվում էր սեքսուալ բարձր ակտիվություն, որն էլ խլում էր նրա ժամանակի «առյուծի բաժինը»:
Երբ կինը՝ Միլևան, հղի էր, Ալբերտը կարող էր գտնվել ուր ասես, բայց միայն ոչ նրա կողքին: Ձմեռային արձակուրդները (երբ մեկ ամիս էր մնացել աղջկա ծնվելուն) նա մոր և քրոջ հետ անցկացնում էր Ցյուրիխի մոտ գտնվող «Парадиз» հանգստյան տանը: Այստեղից նա գրում է Միլևային. «Շատ ափսոս, որ մեզ հետ չես, սակայն շուտով մենք երկուսով կհայտնվենք մեր ընդհանուր դրախտում»:
Ալբերտի խոսքերը «հալած յուղի» տեղ չպետք է ընդունել:
Նա, ով պատկերացնում է, թե ինչ «պտուղ է», լավ հասկանում է, որ նա պարզապես խուսափում էր հղի կնոջ հետ հանդիպումից, և սա անսպասելի բան չէր կնոջ համար:
Իսկ նրա բացակայության պատճառը հերթական հրապուրանքն էր: Մի անուշիկ աղջնակ «սիրելիից» հեռու զբաղեցնում էր Ալբերտին ջութակի նվագով և բանաստեղծական տողերով: Շատ տարիներ անց Միլևան իմանում է, որ այդ հանգստավայրում իր «աննմանը» ծանոթացել է ոմն Աննա Մայեր-Շմիդի հետ և որին նվիրել է «քնքուշ սիրո » կրքոտ բանաստեղծական տողեր:
Երիտասարդ տարիքից մինչև ծերություն Էյնշտեյնը կանանց սրտերի նվաճումը սկսում էր քնարական «ընծաներով»:
1909թ. մայիսին Աննան իմանում է թերթերից, որ Ալբերտը պրոֆեսորի կոչում է ստացել: Նա լցվում է համարձակությամբ ու շնորհավորում նրան այդ կապակցությամբ:
Ալբերտը զգացվել էր նման ուշադրությունից: Նրա պատասխան նամակը անդրադարձ էր «դրախտավայրում անցկացրած երջանիկ պահերի» հիշողությանը:
էյնշտեյնը գրում է, որ անսահման ուրախ է բացիկի համար և հիշում է միասին անցկացրած մի քանի «հրաշալի շաբաթները»: «Ամբողջ սրտով ցանկանում եմ Ձեզ հաջողություն և երջանկություն ու մտածում եմ, որ Դուք, լինելով այդքան գերող ու երջանիկ աղջիկ, հիմա ոչ պակաս գեղեցիկ ու երջանիկ կին եք»: Էյնշտեյնը հավաստիացնում էր Աննային, որ ինքն ամենևին չի փոխվել, մնացել է նույն «պարզսիրտ տղան», որ փոխվել է միայն ժամանակը, անցել է երիտասարդությունն ու այն կախարդական ժամանակները, երբ մարդուն թվում է, թե «երկնքում երբեք չի լռի ջութակը»:
Աննայի հաջորդ նամակը ընկնում է էյնշտեյնի կնոջ՝ Միլևայի ձեռքը: Միլևան բողոքում է Աննայի ամուսնուն՝ պարոն Մայերին՝ այնպես ներկայացնելով, որ իբր իր խեղճ ամուսինը «նրա կնոջ անպատշաճ գայթակղության զոհն է», որ Էյնշտեյնը «ազնիվ ամուսին է ու հարգված մարդ, և, որ Աննայի չնչին արարքը անչափ զայրացրել է նրան»:
Այս միջադեպից երկու շաբաթ անց Էյնշտեյնը գրում է Աննայի ամուսնուն՝ պարոն Մայերին այն մասին, որ կինը գործել է բացառապես իր սեփական նախաձեռնությամբ և ոչ թե իր գիտությամբ, որ իր կինը պարզապես կուրացած է խանդից և Աննային բացարձակապես հարկավոր չէ կշտամբել կամ մեղադրել որևէ բանում: Էյնշտեյնը մինչև Միլևան, չհաշված երկու-երեք «թեթև հրապուրվածությունները», ունեցել է մի ուրիշ մեծ սեր Մարի Վինթելերի հետ, որին ուղարկում էր սիրային նամակներ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Մեծ շնորհակալություն քո անչափ հմայիչ նամակների համար, որոնք ինձ անսահման ուրախացնում են: Ինչպիսի երանություն է սեղմել սրտին թղթի կտորը, որին քնքշորեն նայել են ինձ համար այդքան թանկ քո գեղեցիկ աչքերը, և որի վրայով սահել են քո նուրբ մատները, իմ փոքրիկ հրեշտակ, հիմա առաջին անգամ կյանքում ես լիովին զգացի, թե ինչ է նշանակում կարոտել տանն ու թախծել մենության մեջ, սակայն սիրո քաղցրությունն ավելի ուժեղ է, քան բաժանումի ցավը: Միայն հիմա եմ հասկանում, իմ արև, թե որքան անհրաժեշտ ես դու ինձ երջանիկ լինելու համար: Դու իմ հոգու համար համարվում ես ավելին, քան երբևէ ողջ աշխարհն է համարվել:
Մարին պատասխանեց նրան նույն կրքոտությամբ.«Ես չեմ կարող գտնել բառեր պարզապես այն պատճառով, որ նրանք գոյություն չունեն բնության մեջ, որ պատմեն այն մասին, թե ինչ երանություն է իջել ինձ վրա այն ժամանակից ի վեր, երբ քո պաշտելի հոգին որպես հանգրվան ընտրեց իմ հոգին: Ես սիրում եմ քեզ հավիտենական սիրով, և թող Աստված օգնի և պահպանի քեզ:
Ահա, մի հատված ևս մեկ այլ նամակում: 19-ամյա Մարին գրում է 17-ամյա Ալբերտին. «Սիրելիս վերջապես ես երջանիկ եմ, երջանիկ, ինչպես դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ ստանում եմ թանկարժեք քո նամակները»:
Էյնշտեյնը նման սիրո խոստովանություններ ստացել է ոչ միայն Մարիից ու Միլևայից, այլ բազմաթիվ, անհաշիվ, կանանցից:
Միայն 1897թ մայիսին Ալբերտը վերջնականապես կարողանում խզել կապը Մարիի հետ որպեսզի «տա իր սիրտը» Միլևային:
Բաժանումից հետո Մարին գրեց, որ «նրանք շատ են սիրել միմյանց, բայց շատ մաքուր սիրով»:
Մարիի տառապանքն անսահման էր, երբ Ալբերտը թողեց նրան ու սիրահարվեց Միլևային: Արդյո՞ք նա սիրել է Մարիին, ինչպես նա նրան: Դժվար է ասել:
«Ինչքան տարօրինակ է աղջկա հոգին: Պատասխանեց նրան սեփական կենսափորձից իմաստացած 20-ամյա Ալբերտը: Մի՞թե դուք իսկապես հավատում եք, որ կարող եք գտնել անխռով երջանկություն մեկ այլ մարդու միջոցով, եթե նույնիսկ այդ անձը միակ սիրելի տղամարդն է: Սեփական փորձից շատ մոտիկից եմ ծանոթ այդ «կենդանու» հետ: Քանզի ես նրանցից մեկն եմ: Ես հաստատ գիտեմ, որ նրանցից ավելին ակնկալել հնարավոր չէ: Այսօր մենք տխուր ենք, վաղը՝ուրախ, մյուս օրը՝սառը, հետո նորից դյուրաբորբոք ու հոգնած կյանքից: Հա, քիչ մնաց մոռանայի անհավատարմության, երախտամոռության, եսասիրության մասին, որն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան գեղեցիկ աղջիկներին:
Բայց Մարին շարունակեց սիրել նրան մինչև կյանքի վերջ:
Նյութի աղբյուրը` այստեղ