168.am-ը գրում է․

Թուրինյան «Յուվենթուսը» հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ «Ծեր Սենյորան» նախատեսում է գնել ֆուտբոլիստին ոչ թե ձմեռային, այլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանով հետաքրքրվում է նաև իտալական մեկ այլ ակումբ՝ «Ինտերը», ում հետ «Յուվենթուսը» պետք է պայքարի 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/01/08/738056.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել