2016 թվականին ավելի քան 900 մարդ է ձերբակալվել Գերմանիայում մարդկանց մաքսանենգության կասկածանքով՝ հայտնում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի ՆԳՆ տվյալներով՝ 2016-ի նոյեմբերի վերջի տվյալներով՝ դաշնային ոստիկանությունը ձերբակալել էր 906 փոխադրողի, մինչդեռ 2015-ին մարդկանց տեղափոխման համար ձերբակալվածների թիվը կազմել է 3370։
Անցած տարի ամենից շատ կասկածյալները եղել են Սիրիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրաքից և Ռուսաստանից։
Ամենից հաճախ մաքսանենգներին ձերբակալել են Ավստրիայի հետ սահմանին (481 անձ)։ Լեհաստանի և Չեխիայի հետ սահմաններին ձերբակալվել են համապատասխանաբար 155 և 106 անձիք։
2016 թվականին ԵՄ է ժամանել մոտ 350 հազար ներգաղթյալ և փախստական՝ առանց պատշաճ ձևակերպված փաստաթղթերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



