Բացվեցին տասնյակ անորակ բուհեր, պետական բուհերում կրթության մակարդակը շատ ցածր է, արդյունքում մենք ունենք հազարավոր ՓԱՍՏԱՑԻ դիպլոմ ունեցողներ, բայց փաստացի համատարած միջակություն, բայց ՔԱՆԻ ՈՐ էդ ԱՆՏԵՐ դիպլոմը ոչ միայն թղթի կտոր է, այլ նաև հոգեվիճակ, ու քանի որ էս համատարած միջակության մեջ էդ թղթի կտորների տերերն իրենց համարում են ԻՍԿԱՊԵՍ բարձրագույն ավարտ ու համարում են, որ իրանք ՏԱՂԱՆԴ են, որ իրանք հոմ բանվորություն չեն անի, ու էդպես մեր երկրում բոլորը դարձան գիտնական ու օֆիսամոլ... Դարձնելով կրթությունը բիզնես` մենք մեր երկրի հերն անիծում ենք, հարգելի իշխանություններ, ՀԱՇՎԻ առեք, որ դիպլոմ տալով դուք երիտասարդին ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԲԻՑԻԱՆԵՐ եք տալիս, ՌԱԴ արեք էդ անկապ բուհերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/508127675911886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



