Իմպոտենցիան, էրեկցիայի հասնելու կամ էլ պահելու անկարողությունը լինում է 2 տեսակ` ֆիզիոլոգիական և հոգեբանական: 50 և ավելի տարիքում տղամարդկանց մոտ դիսֆունկցիայի հիմնական պատճառը հոգեբանական է:
Իմպոտենցիայի պատճառը կարող է շաքարային դիաբետը լինել կամ սրտանոթային հիվանդությունները: Անոթների վատ վիճակը կարող է խանգարել արյան հոսքը առնանդամ, ինչը հասուն (50 և ավելի) տարիքի մարդկանց իմպոտենցիայի հիմնական պատճառ է դառնում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդին, հավասարակշռված, խոլեստերինի ցածր մակարդակով սննդակարգերն օգնում են խուսափելու իմպոտենցիայից:
Սպորտով զբաղվելը ևս նպաստում է արյան նորմալ շրջանառությանը: Հետևել արյան ճնշմանը, իսկ աթերոսկլերոզը հանգեցնում է իմպոտենցիայի:
Պետք է կրճատել տոքսինների կիրառումը: Օրինական ու անօրինական խթանիչները, հանգստացնող ու հակահիստամինային միջոցները: Հարկավոր է թողնել ծխելն ու ալկոհոլի օգտագործումը: Պետք չէ կիրառել որոշ դեղամիջոցներ, հատկապես` հակադեպրեսանտները, միզամուղները, հակաբորբոքային դեղամիջոցներն ազդում են սեքսուալ ֆունկցիայի վրա: Քնի բացակայությունը, նյարդային գրգռվածությունն ու հոգնածությունը կարող են պատճառ դառնալ իմպոտենցիայի:



