Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումները սիրիացի քրդերին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան, ինչպես նաև ողջ տարածաշրջանը, «վճարում է» Վաշինգտոնի՝ սիրիացի քրդերի զինված միավորումներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում որպես դաշնակից ընտրելու որոշման համար:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի կարելի ասել, թե այդ գործողությունները միտումնավոր են ձեռնարկվում և նպատակ ունեն աջակցել ահաբեկչությանը Թուրքիայում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ կերպով զենք մատակարարել սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված ջոկատներին, որոնք Անկարան մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար: Վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում: