Երեկվա գրառումներն եմ նայում, սևամորթի ընտանիքի քննադատության թեման կտրուկ փոխվեց զանգվածային ինքնաստորացման թեմայի (ենթատեքստով կամ ուղիղ): Ոնց նայում եմ գրառումներ են այն մասին, թե ոնց կարող ենք մենք, 6000 ամյա ազգը էսքան անասուն լինենք, էսքան անհանդուրժող լինենք, ոնց կարա հայ ազգն էսքան տգետ լինի և այլն (գրոդները չգիտեմ իրենց որ ազգից են համարում կամ մատը խաչ են անում, երևի): Ոնց որ մրցույթ հայտարարված լինեն, թե ով կարա ավելի ուժեղ սարկազմով կամ ավելի ուժեղ վիրավորական խոսի հայերի մասին:
Եթե 10-20 կամ 50 հոգի ռասիստի պես են իրենց պահել, դրա փոխարեն հարյուրավոր ու հազարավոր մարդիկ ստորացուցիչ ենթատեքստով, հաճախ ոչ պակաս անհանդուրժողաբար սկսեցին ընդհանրացված խոսել ընդհանուր հայերից: Մեծ մասը դրական են արտահայտվում այդ ընտանիքի մասին, բայց մեկա ընենց ոճով են գրում, կարծես մեծ մասը բացասական է արտահայտվել:
Հետաքրքիրն էն է, որ էդպես էլ չգտա մեկին, ով խոսել է հայ գենից, իսկ սևամորթի ընտանիքին քննադատող մի հոգու մի կերպ գտա, էն էլ «խեղճը» մի նախադասություն էր գրում ու մի 20 հոգով ընենց էին հարձակվում վրան, որ բլոկ անում ու կորում էր: Դրա փոխարեն ամբողջ պատս զուտ «հայերս անասուն ենք» ոճի գրառումներ են: Որպես երևույթ հետաքրքիր միտում է:
Որ սխալ ենթատեքով հասկացողներ չլինեն, ասեմ, որ ես շատ բացասական եմ վերաբերվում ռասիզմին: