«EVITA PERONI»-ի` ցանկացած ճաշակի, ոճի ու բնավորության կնոջ համար նախատեսված աքսեսուարներն արդեն հասանելի են նաև հայաստանյան սպառողին: Դանիական հանրահայտ բրենդի խանութ-սրահը տեղակայված է «Դալմա Գարդեն Մոլի» առաջին հարկում, որտեղ մարտի 3-ին կայացավ սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կազմակերպված էր ինքնատիպ նորաձևության ցուցադրության ձևաչափով՝ հայաստանյան հայտնի հագուստի դիզայներների աշխատանքների և «EVITA PERONI» աքսեսուարների համադրությամբ:
Միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Հայաստան էր ժամանել ապրանքանիշի ֆրենչայզ մենեջեր Ջուդիթ Հասսենը, ով esyes.am-ին ներկայացրեց ապրանքանիշը. ««EVITA PERONI»-ն կանանց և աղջիկներին ներկայացնում է ինչպես վարսերի համար նախատեսված բարձր որակի աքսեսուարներ, այնպես էլ կանանց զարդերի, արևային ակնոցների և պայուսակների լայն հավաքածուներ: Բրենդը ներկայացված է աշխարհի 42 երկրներում` Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Այն 25 տարվա պատմություն ունի: 2012 թվականից Հայաստանում ևս գործում է «EVITA PERONI» բրենդային խանութը և բրենդի ամբողջական հավաքածուն հասանելի է նաև հայուհիներին»:
«EVITA PERONI»-ն ամբողջ աշխարհում կանանց նորաձև աքսեսուարների առաջատար բրենդերից է: Բրենդի հիմնադիր Հենինգ Դեյքմանի նախաձեռնությամբ 1988-ին «Դեյքման» ընկերությունը Կոպենհագենում գրանցեց «EVITA PERONI» բրենդային անվանումը: Այսօր այն նորարար ու թելադրող է հատկապես վարսերի համար նախատեսված աքսեսուարների անընդհատ փոփոխվող նորաձևության աշխարհում: Բրենդը դարձել է յուրահատուկ այն կանանց համար, ովքեր ցանկանում են լինել նորաձև, ժամանակակից և ունենալ բարձրորակ նյութերից և արհեստավարժ մասնագետների կողմից պատրաստված էքսկլյուզիվ աքսեսուարներ:
Աշխարհահռչակ կանանցից շատերն ունեն «EVITA PERONI» աքսեսուարները: Մասնավորապես՝ Դանիայի արքայադուստր Մերին, Գվեն Ստեֆանին, Ռենատա Լիտվինովան, Դրյու Բերիմորը, Մադոննան, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուզը, Քրիստինա Ագիլերան, Փերիս Հիլթոնը և այլք:
««EVITA PERONI»-ի հաճախորդն այն կինն է, ով անընդհատ ձգտում է փոփոխությունների: Նա կարող է լինել խորհրդավոր, միաժամանակ դրամատիկ և միստիկ: Նա կարող է լինել չարաճճի և գաղթակղող: Ինչպիսի տրամադրություն էլ որ նա ունենա, կարող է վստահ լինել, որ կգտնի այդ պահին իր տրամադրությանը լավագույնս համապատասխանող զարդ: Այսօր «EVITA PERONI»-ի՝ Կոպենհագենում, Լոնդոնում և Սան Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակների առկայությունը թույլ է տալիս վստահ լինել, որ ընկերության լավագույն դիզայներները ոգեշնչման աղբյուրներ են ստանում աշխարհի բոլոր երկրներից՝ միաժամանակ պահպանելով դանիական յուրօրինակ ժառանգությունը և վստահ լինելով, որ բրենդը հավատարիմ է մնում իր արմատներին»,- ասաց Ջուդիթ Հասսենը:
Ըստ նրա՝ «EVITA PERONI»-ն աչքի է ընկնում մանրուքների նկատմամբ ուրույն ուշադրությամբ: Զարդերի մեծամասնությունը պատրաստված է ձեռքով: Ոսկեպատ մետաղները, կիսաթանկարժեք քարերը, բնական կաշին ու մետաքսը և արհեստավարժ մասնագետների ոգեշնչումը պարփակվում են ուրույն դիզայնի մեջ՝ դառնալով կանացի գրավչության անխոս գրավականը:
«EVITA PERONI» արտադրանքը նախատեսված է նրանց համար, ովքեր անընդհատ ձգտում են փոփոխության, խորհրդավոր են, միաժամանակ դրամատիկ և միստիկ: Նրանց, ովքեր կարող են լինել ինքնատիպ և գայթակղիչ. «Ինչպիսի տրամադրություն էլ դուք ունենաք, կարող եք վստահ լինել, որ կգտնեք այդ պահին ձեր տրամադրությանը լավագույնս համապատասխանող զարդ: «EVITA PERONI»-ն հրավիրում է կանանց՝ փոփոխելու իրենց արտաքինն այնքան հաճախ, որքան հաճախ փոփոխվում է իրենց տրամադրությունը :) «EVITA PERONI»-ի հետ կինն ինքնավստահ է, կանացի և սիրում է ընդգծել իր անհատականությունը»:

















