Tert.am-ը գրում է.
 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որով Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը  սադրանք է որակել:
 «Ցավալի է, բայց մենք չենք կարող լիարժեք համարել ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որովհետև այդ հայտարարության մեջ չի երևում, թե ով ինչ է արել, ում արարքներից են անհանգստացած: Այն տպավորությունն է, որ նույնիսկ, կներեք, ՀԱՊԿ-ը անհագնսատցած է մի պրովոկացիայից, որի հեղինակը կարող են լինել բոլորը և դա չի կարելի համարել Հայաստանի պաշտպանությանն ուղղված ռեալ քայլ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել