Life.tert.am-ը գրում է.
 Նախորդ շաբաթ ամփոփվեցին ուկրաինական X-Factor-ի արդյունքները, նախագծի հաղթող դարձավ հայազգի Սևակ Խանաղյանը: Երգիչն արդեն մեծ սեր է վայելում Հայաստանում: Նրա յուրաքանչյուր ելույթը մեծ ուշադրության է արժանանում հայերի կողմից:   Tert.am Life-ը զրուցել է երգչի հետ հաղթանակի,  առաջիկայում Երևանում սպասվող մենահամերգի և այլ թեմաների մասին:

 -Սևակ, Ձեզ համար ի՞նչ նշանակություն ուներ այս հաղթանակը:

 -Այս հաղթանակն ինձ համար մեծ նշանակություն ունի: Այս հաղթանակով առնվազն ապացուցեցինք մեզ և ոչ միայն մեզ, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում, մեր ստեղծագործական գործունեությունը անտարբեր չի թողնում հանդիսատեսին:
 -Ի՞նչ տվեց Ձեզ X-Factor-ը:-Հնարավորություն ընձեռեց ձեռք բերել իմ լսարանը և ՝ հանրությանը հասցնել իմ ստեղծագործությունները:

 -Այս ընթացքում ո՞վ է ամենաշատն աջակցել Ձեզ, բացի հանդիսատեսից:

 -Բոլորից շատ ինձ սատարել է իմ ընտանիքը, թիմը, ընկերներն ու մարզիչը՝ Անտոն Սավլեպովը:

 -Ձեր ընտանիքը Մոսկվայում է բնակվում: Այս ընթացքում Դուք Ուկրաինայում էիք: Ընտանիքի անդամները հաճա՞խ են դժգոհում, որ հեռու եք իրենցից: Ձեզ համար որքանո՞վ է բարդ անընդհատ հեռու լինել ձեր ընտանիքից:

 -Իրենք ըմբռնմամբ են մոտենում: Իհարկե, շատ դժվար է, սակայն ինձ սփոփում էր այն փաստը, որ այս հեռավորությունը ժամանակավոր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել