Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդգծել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի վրացական այցի կարևորությունը, որը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի սկզբին։

 Իզորիան հայտարարել է. «Մենք շատ ենք գնահատում սենատորների այցը, ինչը հատկապես վերաբերում է Մաքքեյնին։ Դա խորհրդանշական այց է։ Դուք գիտեք, որ նոր տարին մշտապես կապված է որոշակի հույսերի ու դրականի հետ»։
 Իզորիան հատուկ ընդգծել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Մաքքեյնի կողմից աջակցություն հայտնելը։ Իզորիան հավելել է, որ վրացական կողմը մտադիր է Մաքքեյնին ծանոթացնել «ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև պաշտպանական ու անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» հուշագիրը։ Այն հուլիսին Թբիլիսիում ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել