Lurer.com-ը գրում է.

Bang & Olufsen դանիական ֆիրման իր 91-ամյակի առթիվ թողարկել է գաջեթների նորացված հավաքածու: Այդ մասին հայտնել է Luxurylaunches-ը:

Շարքում տեղ են գտել անլար բարձրախոսներ, լուսադիոդային դիսփլեյներ եւ այլ իրեր: Դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել մոդեռն ոճը, որը տեխնոլոգիաները համադրում Է դեկորատիվ-կիրառական արվեստի հետ: Գաջեթների կորպուսներն ստեղծելիս օգտագործվել է արույր:

Bang & Olufsen-ը դանիական ընկերություն է, որը մասնագիտանում է թանկարժեք լսա ու տեսահամակարգերի եւ Hi-End դասի հեռախոսների արտադրության բնագավառում: Կենտրոնակայանը տեղակայված է Ստրուերում: 2000 թվականից ընկերությունը ձայնային համակարգեր է մատակարարում Audi, Aston Martin, Mercedes-Benz եւ BMW ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել