2016թ.-ի նոյեմբերի 30-ին Yandex ընկերությունը գործարկեց Երեւանի առցանց քարտեզը։ Ֆեյսբուքի մի քանի օգտատերեր իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, որ գործարկված առցանց քարտեզի լուսանկարներում պատկերված են մարդկանց դեմքերը եւ ավտոմեքենաների պետհամարանիշերը, ինչը կարող է խախտել մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը: ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ուսումնասիրելով բարձրացրած հարցը, ինչպես նաև նկատի ունենալով քարտեզների հետ կապված տարբեր կազմակերպությունների որդեգրած քաղաքականությունն ու այդ ոլորտում եղած լավագույն միջազգային փորձը, միաժամանակ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով՝ դեկտեմբերի 21-ին դիմեց Yandex-ին։
Գործակալությունը գրությամբ նշեց, որ մարդկանց դեմքերը, ինչպես նաև ավտոմեքենաների պետհամարանիշերը լուսանկարներում չփակելը խնդրահարույց է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համատեքստում:
Երկու օրվա ընթացքում Yandex ընկերությունն ամբողջովին վերափոխեց առցանց քարտեզը՝ փակելով կամ ապանձնավորելով Երևան քաղաքի պանորամային լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքերն ու մեքենաների պետահամարանիշերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/PersonalDataArmenia/photos/a.561930463975711.1073741828.559386620896762/705926929576063/?type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



