1483683436

Դաղստանում ձերբակալվել է ԴԱԻՇ ակաբեկչական կազմակերպության յոթ աջակից։ Քննության տվյալներով՝ նրանք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Հետախուզության դաշնային բյուրոյի հաղորդագրությունը։
 Հատուկ ծառայությունների տվյալներով՝ գրոհայինները հարձակումներ էին նախապատրաստում ԴԱԻՇ-ի անդամի անմիջական հրահանգով, որը գտնվում է Սիրիայում։
 Խուզարկության ժամանակ առգրավվել է մեծ քանակությամբ հրազենային զենք, նռնակ, զինամթերք։ Տեղեկատվության համաձայն՝ ԴԱԻՇ-ի ձերբակալված աջակիցներն ահաբեկչությունները պատրաստվում էին իրականացնել ամանորյա տոների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել