Շատ հաճախ, եթե ոչ միշտ, մարտի 8-ին նախապատրաստվելու համար նվերներն ընտրելուց հնչում է հետևյալ հարցը: Ի՞նչ նվիրել: Նույնիսկ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում ու ցանցերում հարցումներ են անցկացվում՝ ինչ կցանկանայիք ստանալ մարտի 8-ին: Ի դեպ, ասեմ՝ պատասխանները շատ հետաքրքիր են: 
Սակայն չնյութականացնելով մարտի 8-ը՝ ասեմ, որ այն կանանց համար ուշադրության տոն է իմ կարծիքով: Ամենից առաջ կինը ցանկանում է իր նկատմամբ պատշաճ ուշադրություն, իսկ մարտի 8-ին այդ ուշադրությունը որոշակի դրսևորմամբ ակնհայտ է դառնում: 

Հ.Գ. Կանանց նկատմամբ ուշադրությունը մենք միշտ հասկանում ենք մեր տեսանկյունից, սակայն պետք է նաև իրենց կարծիքը հարցնել իրենց նկատմամբ ուշադրության վերաբերյալ, ու այդ ուշադրությունը, կարծում եմ, պետք է դրսևորվի ոչ միայն մարտի 8-ին, այլ ամբողջ տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել