Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորներին և տեղի հասակակից երեխաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են ուղարկել:
Դպրոցականները նամակները պատրաստել և ձևավորել են իրենց ձեռքերով: Նամակում նրանք պատմել են իրենց մասին՝ շնորհավորելով գալիք Ամանորն ու մաղթել զինվորներին խաղաղ ծառայություն:
Ընդհանուր առմամբ 25 հազար նամակ-բացիկներ են հասցեագրվել պետական սահմաններն ու երկրի խաղաղությունը հսկող և պահպանող զինվորներին, այդ թվում՝ դեպի Արցախ: Բացի այդ, աշակերտները նաև գրքեր են ուղարկել սահմանային զորամասեր՝ համալրելու տեղի գրադարանները: Ավելի քան15 հազար նամակ էլ ուղղվել է սահմանամերձ դպրոցների հասակակից երեխաներին:
Նյութի աղբյուր՝ https://www.yerevan.am/am/news/erewants-i-dprots-akanneri-amanori-namaknere-sahmanamerdz-gotineri-zinvornerin-ew-teghi-dprots-akann/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել