Картинки по запросу լևոն սարդարյանԵս մի քիչ չեմ հասկանում իմ էն ընկերներին, որոնք «հարձակվել» են Տավուշում դիվերսիայի լուրը տարածած լրատվամիջոցների վրա: Հա, սովորական մարդու համար մի քիչ «վայրի» ա հնչում, որ նույնիսկ էս կարգի լուրն առաջինը տարածելը լրատվամիջոցի համար առաջնահերթություն ա: Բայց պետք ա հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր ա: Ռուսաստան չի, որ մի ծերից մյուսը կես օրվա տարբերություն լինի: Ամերիկա չի, որ զորքն աշխարհի մյուս ծայրում կանգնած լինի: Էստեղ լուրը լույսի արագությամբ ա տարածվում: Ու եթե ուզում ենք, որ ապատեղեկատվություն չլինի, պիտի էդ լույսից արագ աշխատել: Էդքան բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել