Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակAysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել