Իրաքը ցանկանում է միանալ Սիրիայի հարցով բանակցություններինYerkir.am-ը գրում է.
 Բաղդադը հնարավոր է միանա Սիրիայի հարցով բանակցող «եռյակին»: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին:
 «Այդ գաղափարը քննարկվել է… «Իսլամական պետությունը» եկել է մեզ մոտ Սիրիայից: Այդ պատճառով այդ երկրում կարգավորումը կլուծի ոչ միայն սիրիական խնդիրը, այլ նաև իրաքյան ճգնաժամը»,- ասել է նա:
 Ներկայումս Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցում են Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել