Չինաստանում սատկել է աշխարհի ամենածեր պանդանAysor.am-ը գրում է.
 Չինաստանի Սիչուան նահանգում մեծ պանդաների պահպանման և ուսունասիրման կենտրոնում սատկել է  Պանպան անունով 31-ամյա  աշխարհի ամենածեր որձ պանդան, փոխանցում է РИА Новости-ն:
 Պանդան ստամոքսի ուռուցք ուներ, և նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում էր: Անձնակազմը հնարավոր ամեն բան արել էր, բայց կենդանուն փրկել չի հաջողվել:
 Պանպանը ծնվել էր 1985 թվականի սեպտեմբերին: Հաղորդվում է, որ նա 130 արյունակից հետնորդներ է թողել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել