Սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ - Ճամբարակ  ճանապարհը. Լարսը բաց էAysor.am-ը գրում է.
 Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, տեղեկացնում են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից: 
 Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ - Ճամբարակ  ճանապարհը: 
 Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
 Մարալիկ - Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի, Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50-80 մ:
 Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ - տեղ մերկասառույց է:Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել