Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ողջ աշխարհի կանանց մոտ 0.5%–ը և տղամարդկանց մոտ 8%–ը տառապում են գունային ոչ ճշգրիտ պատկերացմամբ (colorblindness-գունային կուրություն):
Ձեզ ենք ներկայացնում գունային կուրության ամենատարածված տեսակները և այն, թե ինչպես են դրանք արտահայտվում:

Այսպես է տեսնում աշխարհը նորմալ տեսողությամբ մարդը:

Դեուտերանոմալիան գունային կուրության ամենատարածված տեսակն է: Մարդկանց մոտ 4.63%-ը տառապում է այս հիվանդությամբ անգամ առանց գիտակցելու: Այս պարագայում գույները երևում են ավելի խամրած, հատկապես կանաչն ու կարմիրը:

Պրոտանոպիան գունային կուրության տեսակներից ամենաքիչ տարածվածն է: Աշխարհի բնակչության ընդամենը 1%-ն է դրանից տառապում: Կանաչի և կարմիրի բոլոր երնագները խամրած են, իսկ կապույտի և դեղինի երանգները համեմատաբար անփոփոխ են:

Տրիտանոպիան շատ քիչ է հանդիպում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ աշխարհը տեսնում են կապտականաչավուն-վարդագույն երենգներով:

Որպես այդպիսին լիակատար գունային կուրություն գոյություն ունի, սակայն դրանից տառապում է աշխարհի բնակչության ընդամենը 0.00003%-ը:













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել