Yerkir.am-ը գրում է.Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ձերբակալված պետը Արմեն Սողոյանն է: Նրա փաստաբանը Հայկ Ալումյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ գործի շրջանակներում որեւէ բան ասել դեռ չի կարող, միայն ընդգծեց, որ երկու օր է` Սողոյանը կալանավորված է: Հիշեցնենք, որ ձերբակալվելու մասին լուրը ԱԱԾ-ն տարածել է երեկ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/120002.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



