ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (28 դեկտեմբեր 2016թ.)
Մի հրեա իշխանավոր հարցրեց Հիսուսին.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուսն ասաց նրան.
-Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. միայն Աստված է բարի: Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, պատվիր քո հորը և մորը»:
Նա ասաց.
-Այդ բոլորը իմ պատանեկությունից ի վեր պահել եմ:
Հիսուս երբ լսեց, ասաց իշխանավորին.
-Մի բան էլ դեռ պետք է անես: Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, ապա արի՛ և հետևի՛ր ինձ:
Իշխանավորը երբ լսեց, տրտմեց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, նրան տրտմած տեսնելով, ասաց.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայություն մտնելը: Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը:
(Ղուկասի ավետարան 18:18-25)