Times.am-ը գրում է.
 Հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցական համալիրն ուկրաինական Բերեժան պատմաճարտարապետական արգելոցի կողմից տրամադրվել է Տեռնոպոլի հայ հոգևոր համայնքին՝ Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
 Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն այս իրադարձությունն անվանել է պատմական և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստել են եկեղեցու փոխանցմանը: Շատվորյանի խոսքով՝ հայ համայնքի համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, և իրենք հպարտանում են Ուկրաինայի հայ համայնքի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ: «Մենք կանենք հնարավորը՝ պահպանելու և մասայականացնելու պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը»,- ասել է Շատվորյանը:
Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1764 թվականին՝ ավելի հին հայկական փայտե եկեղեցու տեղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել