Թրամփը կարծում է, որ իր ընտրվելն արդեն իսկ նպաստել է տնտեսական աճինAysor.am-ը գրում է.
 ԱՄՆ  ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է,որ ընտրություններում իր տարած հաղթանակն արդեն նպաստել է աշխարհում տնտեսական աճին, հայտնում է РИА Новости-ն:
 «Աշխարհը մռայլ էր, քանի դեռ ես չէի հաղթել. ոչ մի հույս չկար: Այժմ շուկան աճում է մոտ 10 տոկոսով, իսկ սուրբծննդյան ծախսերը գերազանցել են տրիլիոն դոլարը»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում:
 Հիշեցնենք, որ Թրամփի պաշտոնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել