
Ծեր հնդկացին բանկ է գնում և 500 դոլար վարկ խնդրում: Բանկի աշխատակիցը սկսում է ձևակերպել փաստաթղթերը:
– Ի՞նչ ես պատրաստվում անել այս փողով,- հարցնում է նա հնդկացուն:
– Կգնամ քաղաք՝ վաճառելու իմ պատրաստած զարդերը:
– Ի՞նչ ունես գրավ ապահովելու համար:
– Ես չգիտեմ՝ ինչ է «գրավը»,- ասում է հնդկացին:
– Դե գրավը մի այնպիսի բան է, որն արժեք ունի և կարող է փակել վարկի արժեքը: Ավտոմեքենա ունե՞ս:
– Կա, 1949 թ. թողարկված բեռնատար…
– Ոչ, դա հարմար չի լինի,- ասում է բանկի աշխատակիցը,- միգուցե խոշոր եղջերավոր անասո՞ւն ունես:
– Այո, ձի ունեմ…
– Քանի՞ տարեկան է:
– Չգիտեմ, նա արդեն ատամ չունի, որ պարզենք…
Վերջում հնդկացու համար վարկ են ձևակերպում և տալիս 500 դոլարը: Մի քանի շաբաթ անց հնդկացին նորից բանկ է գնում, հանում է փողերի տուփն ու վերադարձնում վարկը:
– Ի՞նչ ես պատրաստվում անել մնացած փողով,- հարցնում է նրան նույն աշխատակիցը:
– Կդնեմ վիգվամում,- ասում է հնդկացին:
– Դու կարող ես դեպոզիտ անել մեր բանկում:
– Ես չգիտեմ՝ ինչ է «դեպոզիտը»,- պատասխանում է հնդկացին:
– Դե, դու քո գումարը տալիս ես բանկին, բանկը հոգում է դրա մասին, իսկ երբ քեզ փող պետք լինի, կարող ես այն վերցնել…
Տարեց հնդկացին մտածում և հարցնում է.
– Իսկ բանկը գրավի ի՞նչ ունի: