Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանն ինչ նախագահ պետք ա ունենա, որ ազգը նրա մահվան ժամանակ լացի ու սուգ անի ու դա անի հոգով ու սգա, որ կորցրեց իր հենարանին, իր պետության առաջնորդին: Ցավոք, Հայաստանում շատերը կծիծաղեն, կուրախանան, ու այդ ամենի մեղավորը ոչ թե շատերն են, որ կուրախանան, այլ այդ ամենի մեղավորը գնացողներն են:

Մահացել է Ուգո Չավեսը, չգիտեմ, ես այդ նախագահին այնքան էլ միանշանակ չեմ ընդունում, բայց կարևորը ես չեմ, կարևորը Վենեսուելայի ժողովուրդն է: Իսկ մենք... Մենք դեռ ջանդամ, հլը մտեք, գյուղերից սկսեք ու տաքսիստներով վերջացրեք, տեսնենք ո՞ր մեկը կլացի նման բանի համար Հայաստանում.... Այ դա արժի հազար լեգիտիմություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել