Հայտնաբերվել է կործանված Տու-154-ի սև արկղըAysor.am-ը գրում է.

Ջրասուզակները Սև ծովում՝ ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում, հայտնաբերել են բորտային ինքնագրիչներից մեկը։ Այս մասին TАСС-ին հայտնել են ուժային կառույցներից։

«Որոնողական աշխատանքների ընթացքում օդաչուական խցիկի տակ հայտնաբերվել է «սև արկղերից մեկը »»,-ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ այն դուրս է բերվել ջրից և շուտով Մոսկվա կուղարկվի:

Աղետի վայրում հայտնաբերվել է նաև երեք զոհի դի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել