Խփված գոլերի 90%-ում կա բախտի գործոն: Դա այդպես է եւ անհերքելի: Բայց բախտի գործոնն իր ազդեցությունն ունենում է այն դեպքերում, երբ ֆուտբոլիստները «համարձակվում են» հարվածներ կատարել տարբեր հեռավորություններից եւ դիրքերից: Հենոյի խփած գոլի մեջ նույնպես կար բախտի գործոն, սակայն ողջունելի է հենց կատարած փորձը: Հենոն այլ ելք չուներ, քան նման կերպ գործել: Ստեղված իրավիճակում միակ լուծումը հենց այդպիսի հարվածն էր: Կմտներ գնդակը, թե ոչ, արդեն երկրորդական էր: Ամեն ինչ փայլուն ստացվեց, ամեն ինչ բարձր մակարդակով էր, եւ պետք է վայելենք Մխիթարյանի խփած գոլի գեղեցկությունը: Իսկ խաղից դուրս վիճակը Հենոյի խնդիրը չէ: Մրցավարներն արձանագրել են դարպասի գրավում, ուրեմն՝ վերջ:
Հ.Գ. Հաճելի ա շատ, երբ առավոտից ռուսները մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ շնորհավորում են քեզ ու քննարկում են Հենոյի խփած գնդակը: Զլատան, ականջդ կանչի։