U SH A D R U T Y N ARCHEVUM VTANGAVOR E
Այն, որ «Իրավունք» թերթը հաճախ է անդրադառնում աղանդներին, որոնք փորձում են խարխլել հայի անդորրը եւ ստիպում են անգամ խելագարության հասնել, նորություն չէ: Բայց այս անգամ այն, ինչին ուզում ենք անդրադառնալ, խիստ վտանգավոր է. Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված է «Հայ կրոնի հեղափոխություն» խումբ: Վերջինս արդեն ունի 2000 հավանող: Այդ էջում տեղադրվում են լպիրշ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների, ընդհանրապես քրիստոնեության դեմ:
Մենք փորձեցինք կապ հաստատել հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ եւ իմանալ՝ արդյոք վերջինս տեղյա՞կ է այս աղանդախառն «հեղափոխականների» մասին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ամեն ինչին չէ, որ կարող ենք աղանդ կոչել: Աղանդը քրիստոնեական հավատքի տարբեր մեկնաբանություն ճյուղն է: Իսկ այդ մարդկանց ինչ լինելը հայտնի չէ: Հայտնի է միայն մեկ բան, որ նրանք լծված են Հայ քրիստոնեությունը, այսինքն` առհասարակ քրիստոնեությունը աղավաղելուն, ոչնչացնելուն, իբրեւ թե նոր արժեքներ ի հայտ բերելուն, բայց իրականում իրենց բուն նպատակը քրիստոնեությունը հայերի միջից արմատախիլ անելն է: Այսինքն՝ եթե աղանդները այլասերում են մեր ազգային դեմքը, դիմագիծը, ապա նրանք մեր ամբողջ արժեհամակարգը արմատախիլ են անում: Նրանք ուղղակի վարձկան են, որոնք ֆինանսավորվում են անորոշ ուժերի կողմից` հատուկ հայ ժողովրդի ոչնչացումը իրականացնելու համար: Սա է ամբողջ խնդիրը»: Նրանցից միայն հանրահայտ են ոմն «վտարանդիներ» Արմեն Մելիքյանը եւ Վահե Ավետյանը, ի դեպ վերջինս հասարակությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ներողություն խնդրեց ադրբեջանցիներից «Խոջալուի դեպքերի» համար: Դրա վերաբերյալ վարդապետն ասաց. «Նրանք կարող են ներողություն խնդել Աթաթուրքից կամ Թալեաթից, ովքեր հայոց ջարդերն են կազմակերպել: Կազմակերպիչները միտում ունեն հայերին ոչնչացնել, իսկ սրանք ուղղակի խամաճիկներ են, որոնք խաղում են թատերաբեմի վրա»:
Մեզ համար հետաքրքիր մի փաստ եւս արձանագրեցինք` այն, որ «Հայ կրոնի հեղափոխություն» քայքայիչ խմբի «ընկերների» ցանկում շատ են վերջին շրջանում ինտերնետում «Բարեւի հեղափոխության» լոգոն կրող օգտատերերը եւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Այնպես որ, նույնիսկ տանը նստած` համակարգչի առջեւ, որեւէ սոցիալական ցանցում դուք պաշտպանված չեք: Ձգուշացե՛ք աղանդներից ամենուր:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել