Չեն Սյաոտյանի մոտ ախտորոշեցին գլխուղեղի քաղցկեղ, իսկ նրա մայրը տառապում էր երիկամների հիվանդությունից։ Այդ ժամանակ տղան համարձակ որոշում կայացրեց։
Մայր ու որդի գրեթե ամեն օր պայքարում էին ողջ մնալու համար։ Երբ Չենի վիճակը սկսեց ավելի վատանալ, նա համարձակ որոշում կայացրեց։ Նա խնդրեց իր մորը, որ թողնի ինքը մահանա... որ մայրն ապրի։
Ուռուցքի պատճառով Չենը կուրացել էր ու չէր կարողանում շարժվել։
Բժիշկները գիտեին, որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։
Նրանք նաև գիտեին, որ տղան կարող է երիկամի դոնոր լինել մոր համար ու ասացին կնոջն այդ մասին, սակայն նա հրաժարվեց։
Չենը լսեց այդ խոսակցությունն ու սկսեց խնդրել մորը, որ նա համաձայնվի։
Տղան ամենից շատ ցանկանում էր փրկել մոր կյանքը։
Ի վերջո նա համաձայնեց՝ իմանալով, որ գոնե իր որդու մի մասնիկը միշտ իր հետ կլինի։
Երբ նա մահացավ, նրա երիկամը պատվաստեցին մորը։
Մինչ այդ բժիշկները վստահորեն չէին կարողանում ասել՝ կապրի կինը, թե ոչ։ Սակայն նրա որդին փրկեց մոր կյանքը։
Վիրահատությունը սկսելուց առաջ բժիշկները մեկ րոպե լռությամբ հարգեցին խիզախ տղայի հիշատակը։ Ոչ ոք չէր կարողանում զսպել արցունքները։