Գերմանիայի Գալլե քաղաքում ապրում է մոլորակի ամենազարմանալի մարդկանցից մեկը, ում անունը Հակոբ Ցիպերովիչ է: Նրա պատմությունն այսպիսին է՝
1979 թվականին թունավորման պատճառով այս մարդը կլինիկական մահ է տանում: Կլինիկական մահի վիճակում նա մնում է ուղիղ 1 ժամ, որը ինքնին անհնարին է, քանի որ մարդու ուղեղի թաղանթի բջիջները մահանում են սրտի կանգից 3-5 րոպե հետո: Բայց զարմանալին դա չէ, այլ այն, որ մեկ շաբաթ հետո արթնանալով՝ նա կորցնում է քնելու ունակությունը: Բացի դա՝ նա կորցնում է նաև պառկելու ունակությունը, նույնիսկ թիկն տալու: Նրա խոսքերով՝ երբ ինքը փորձում էր պառկել, ինչ-որ աներևակայելի ուժ նրան նորից վերև էր շպրտում: Եվ այդպես ուղիղ 16 տարի: Այդ ողջ ընթացքը Հակոբն անցկացրեց անքնության պայմաններում, ինչը բժշկական տեսանկյունից անհնարին է:
1995-ից նա սկսեց յոգայով զբաղվել և մեդիտացիաների շնորիվ կարողացավ սեփական օրգանիզմին ստիպել հորիզոնական դիրք ընդունել գոնե 2-3 ժամով:
Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ 25 տարվա ընթացքում Հակոբի տեսքը նույնիսկ չնչին կերպով չի փոփոխվել: Ոչ մի կնճիռ, ոչ մի սպիտակ մազ: Նա այսօր 51 տարեկան է և ունի այնպիսի տեսք, ինչպիսին թունավորվելու օրը՝ 25 տարեկանում:
Հակոբի օրգանիզմի ամենահետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ նրա մարմնի ջերմաստիճանը չի անցնում 34 աստիճանից, ինչը նույնպես աննորմալ երևույթ է մարդու համար: Աշխարհի առաջավոր գիտնականները նախընտրում են լռել Հակոբի թեմայով, քանի որ ոչ մի խելամիտ բացատրություն այս երևույթին չունեն: Թերևս միակ շրջանառվող տեսակետն այն է, որ մարդը իրոք ստեղծված էր հավերժ ապրելու համար, և այսօր էլ նա ունի դրա բոլոր ռեսուրսները, պարզապես ուղեղի կարգավորումներում ծերացման կոճակն է սեղմված: Հակոբին թեկուզ և պատահաբար, բայց հաջողվել է այդ կոճակը անջատել, և գուցե նա ապրի հավերժ ու միշտ լինի երիտասարդ: Այն, ինչ այսօր երազում է 7 մլրդ մարդ ամբողջ աշխարհում: